Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր


Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Այս մասին հաղորդում եմ ՀՀ ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։


Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Միշչենկոն կարևորել են միջմարդկային կապերի առավել սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր:


Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Դիտումների քանակ9

Leave a comment