Աշխարհը 3-րդ համաշխարհայինի մեջ է, իսկ Հարավային Կովկասը դրա իրական թատերաբեմն է. Ջամալյան

https://arm.sputniknews.ru/20260814/ashkharhy-3-rd-hamashkharhajini-mej-e-isk-haravajin-kvovkasy-dra-irakan-taterabemn-e-jamaljan-105789345.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105782768_219:0:1659:1080_1920x0_80_0_0_763d062e84787676bf49d1bd51114bfb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, դավիթ ջամալյան, բանակ, հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, видео

տեսանյութեր, դավիթ ջամալյան, բանակ, հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, видео

Աշխարհն արդեն իսկ գտնվում է 3-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որն իր ձևով և տրամաբանությամբ արմատապես տարբերվում է նախորդներից։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով գլոբալ ռազմականացմանը, տարածաշրջանային սպառնալիքներին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։

Փորձագետի գնահատմամբ՝ ներկայիս համաշխարհային բախումը չունի դասական 2 բլոկների միջև մեծ ճակատամարտերի տեսք, այլ ավելի շատ հիշեցնում է Սառը պատերազմի տրամաբանությունը, երբ աշխարհի տարբեր հատվածներում հատվածական բնույթով լուրջ հակամարտություններ են բռնկվում։

«Բոլորն են ասում ՝ ամենահիմնականը դեռ առջևում է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են սպառազինվում ոչ միայն մեր տարածաշրջանը, այլև հենց բուն Եվրոպան ու Ռուսաստանը։ Ռուսաստանին հաջողվել է իր ռազմարդյունաբերական համալիրն այնպիսի հզորությունների հասցնել, որ արևմտյան մասնագետների գնահատականներով՝ ավելի շատ ռազմամթերք է թողարկում, քան ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասին վերցրած»,- նշել է Ջամալյանը։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, Ջամալյանի գնահատմամբ, այն 3-րդ համաշխարհային պատերազմի ոչ թե պոտենցիալ, այլ իրական թատերաբեմ է։

«Որովհետև, եթե ուշադիր հետևում ենք՝ 44-օրյայից մինչև այս պահը բոլոր զարգացումները, որոնք մեզ համար եղել են աղետալի, եղել են 3-րդ համաշախրհայինի տրամաբանության մեջ և հակառուսական մեծ սխեմայի բաղադրիչներն են»,-ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ագրեսիվ քաղաքականությանը՝ բանախոսը նշել է, որ ցանկացած հարմար պահի կարող է նոր հարված հասցվել Հայաստանին՝ ընդհուպ մինչև նոր տարածքներ զավթելու նպատակով։

«Անգամ եթե միջանցքը տա, Ադրբեջանը սկուտեղի վրա ինչ ուզում է ստանա այսօրվա իշխանությունից, հարմար պահը հենց գտավ՝ խփելու է, որ ամբողջը վերցնի: Եվ որպեսզի հայ հասարակությունը վերջնականապես կոտրվի և նոր ռազմական ագրեսիայի ֆոնին ավելի հեշտացնի Նիկոլ Փաշինյանի գործը` սահմանադրական փոփոխություններ առաջ մղելու առումով, չեմ բացառում, որ հերթական ագրեսիան լինի մեր դեմ»:

Ջամալյանի խոսքով՝ 2018 թվականից հետո զինված ուժերում ստեղծված իրավիճակը գնահատվում է խիստ մտահոգիչ։ Նա շեշտել է զինված ուժերի մարտունակության, սպայական անձնակազմի վերականգնման և բանակում հանդուգն նախաձեռնություններ ցուցաբերելու կարողության հրատապ անհրաժեշտությունը։

«Մենք որպես սուբյեկտ մինչև 2018-ը ուժեղ էինք մեր բանակի սպայական անձնակազմով, որտեղ մեծ թիվ էին կազմում հանդուգն նախաձեռնություն ունեցող հրամանատարները: Հիմա էլ կան այդ մարդիկ զինված ուժերում, բայց իրենց կաշկանդում է վերադասի ստորաքարշությունը՝ ոչ մի բան պետք է չանես, դու չպետք է մտածես, որ հանկարծ այն դիրքը, որից քեզ սպառնում են, վերցնես: Հիմա մեր բանակը սարքում են շտաբային, բյուրոկրատական մի այնպիսի բանաձևով, որ ոչ միայն նախաձեռնություն, անգամ զորավարժություն չեն անցկացնում»,- հավելեց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ եթե մենք ուզում ենք կենսունակ պետություն ունենալ, Հայաստանի միլիտարիզացիան անխուսափելի է, և դա հնարավոր է լինելու բացառապես հայ-ռուսական դաշինքի ամրապնդման և Իրանի հետ հարաբերությունները նոր որակի բերելու միջոցով։

«Հայ-ռուսական դաշինքը մեզ հարկավոր է մեր ռազմական ինքնաբավությունն ապահովելու և սուբյեկտ դառնալու համար, որովհետև Ռուսաստանին ևս ձեռնտու է տարածաշրջանում Հայաստանին սուբյեկտ տեսնել, այլ ոչ թե բալաստ։ Միայն Հայաստան – Ռուսաստան – Իրան (և հեռվում՝ Չինաստան) այս կոնֆիգուրացիայի մեջ ենք մենք հնարավորինս անվտանգ։ Այս կոնֆիգուրացիայից դուրս մենք պարզապես զրոյանում ենք իբրև պետականություն և լավագույն դեպքում վերածվում վիլայեթի»,- ընդգծել է Ջամալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment