Բաժանորդագրվել
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ 379 մարդ համարվում է անհետ կորած։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կոլումբիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 285-ի: Այս մասին հայտնել է երկրի Աղետների ռիսկի կառավարման ազգային դեպարտամենտը (UNGRD):
Ավելի վաղ հաղորդվել էր 281 զոհի մասին:
«Վերջին տվյալներով՝ զոհվել է 285 մարդ, 3975-ը վիրավորվել են, 379-ը համարվում են անհետ կորած, ևս 354-ը փրկվել են», – ասվում է X սոցիալական ցանցում UNGRD-ի ամփոփագրում:
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժն ազդել է Կոլումբիայի 15 դեպարտամենտների և 426 համայնքների, 45 523 ընտանիքի վրա:
Կոլումբիայում օգոստոսի 10-ի առավոտյան տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Չոկո դեպարտամենտի Սան-Խոսե-դել-Պալմար շրջանում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կոլումբիայի տարածքի մեծ մասում և հարևան երկրներում: