Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ

Հասարակություն

14.08.2026 | 20:08

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել, ապա հեռացել։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են, որ գազային ատրճանակով չորս անգամ օդ կրակոց արձակած և դեպքի վայրից հեռացած անձը Երևանի 19-ամյա բնակիչ է։

Նրա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Երիտասարդը իրավապահներին է ներկայացրել նաև գազային ատրճանակը։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment