Դատախազությունը բողոքարկել է Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացնելու մասին դատարանի որոշումը

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։

 

Դատարանից հաստատել են լրատվամիջոցի տեղեկությունը՝ մանրամասնելով, որ տնային կալանքը վերացվել է հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Դատարանից փոխանցել են, որ հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։

 

Դատարանից փոխանցել են նաև, որ տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։

Leave a comment