Դա մենք չենք սկսել. Լավրովը՝ Սև ծովում մորատորիումի մասին Թուրքիայի առաջարկի կապակցությամբ

https://arm.sputniknews.ru/20260814/da-menq-chenq-sksel-lavrvovy-sev-tsvovum-mvoratvoriumi-masin-turqiaji-arajarki-kapakcutjamb-105790197.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Турция и США не осуждают публично удары Украины по черноморскому судоходству, ограничиваясь кулуарными сигналами, отметил Сергей Лавров

Sputnik Արմենիա

Турция и США не осуждают публично удары Украины по черноморскому судоходству, ограничиваясь кулуарными сигналами, отметил Сергей Лавров

2026-08-14T19:26+0400

true

PT3M19S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105770247_141:0:1101:720_1920x0_80_0_0_5609d08466baccb926cbb5c5916b30b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, ուկրաինա, սև ծով, видео

սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, ուկրաինա, սև ծով, видео

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը հրապարակայնորեն չեն դատապարտում Սև ծովում նավագնացությանն ուղղված Ուկրաինայի հարվածները՝ սահմանափակվելով կուլիսային ազդանշաններով:

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան խոսում է Սև ծովում նավագնացության անվտանգության շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության մասին, սակայն Ռուսաստանը չէ, որ սկսել է այդ հարձակումները:

«Հիմա թուրք գործընկերները կրկին խոսում են այն մասին, որ պետք է որևէ ձևով պայմանավորվել, որպեսզի նավագնացությունը հարձակումների առարկա չլինի։ Բայց դա մենք չենք սկսել», – ասել է նա «Վեստի»- ին տված հարցազրույցում։

Ինչպես հայտարարել է ռուսաստանցի նախարարը, Թուրքիան և ԱՄՆ-ը հրապարակայնորեն չեն դատապարտում Սև ծովում նավագնացությանն ուղղված Ուկրաինայի հարվածները՝ սահմանափակվելով կուլիսային ազդանշաններով:

Լավրովի խոսքով՝ նրանք Ռուսաստանին հայտնում են, որ Կիևին ազդանշան են ուղարկել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի և այդ երկրների հետ կապված նավերի վրա հարձակումների անընդունելիության մասին:

«Եվ երբ մենք հետաքրքրվեցինք՝ համակերպվելու՞ են դրա հետ, պատասխանեցին, որ՝ ոչ, իրենք նրանց ազդանշան են ուղարկում», – ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը որոշակի ազդանշան է ուղարկել Վլադիմիր Զելենսկուն Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի վերաբերյալ։

Նախարարը հավելել է՝ ինչպես թուրքական կողմը հայտնել է Մոսկվային, Անկարան ուկրաինացիներին հայտարարել է, որ նրանք հարձակումներ չիրականացնեն կոնսորցիումի դեմ:

«Բայց հրապարակավ բոլորը լռում են։ Դա նույնպես հատկանշական է», – ընդգծել է Լավրովը։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, Թուրքիան անկեղծորեն շահագրգռված է Սև ծովում կայունությամբ:

Լավրովի խոսքով՝ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, քանի որ Թուրքիան և ՌԴ-ն բազմաթիվ համատեղ տնտեսական նախագծեր ունեն, ինչպես նաև շատ պատմական ընդհանրություններ՝ Կովկաս, Սև ծով:

Անցած շաբաթ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Սև ծովում և ստեղծել առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար մեխանիզմ: Նաև հաղորդվել է, որ հարվածները փոխադարձաբար դադարեցնելու մասին երրորդ երկրի միջոցով Մոսկվային առաջարկ ուղարկել է նաև Կիևը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանն այս հարցով ձևակերպված առաջարկներ չի ստացել։

Financial Times թերթը գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ առաջ անձամբ Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարվածները Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի օբյեկտներին և կոնսորցիումի տերմինալում բեռնվող նավերին:

Leave a comment