ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներից «հաշիվ է պահանջել»

Բաժանորդագրվել

Դաշնակիցները հարցաշարն ընդունել են որպես ԱՄՆ-ի պաշտպանության դիմաց իրենց գաղափարական միատեսակություն պարտադրելու փորձ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավոր կրճատումից առաջ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի երկրներին փաստաթուղթ է ուղարկել՝ առաջարկելով պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ուղեգծին աջակցելու մասին հարցերին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ երկրներին առաջարկվում է պատասխանել՝ արդյոք հրապարակային աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայտնել ամերիկյան ռազմակայանների օգտագործման սահմանափակումների և Միացյալ Նահանգների պաշտպանական կապալառուներից գնումների մասին:

Ինչպես Bloomberg-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, դաշնակիցները հարցաշարն ընդունել են որպես ԱՄՆ-ի պաշտպանության դիմաց իրենց գաղափարական միատեսակություն պարտադրելու փորձ:

Գործակալությունը նշում է, որ հարցաշարը կազմվել է Թրամփի վարչակազմի կողմից՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության՝ դեկտեմբերին ավարտվող կիսամյակի վերանայման ֆոնին:

Հուլիսին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, թե որպես ՆԱՏՕ-ի երկրներին «ազդանշան», Թրամփը դիտարկում է ամերիկացի զինվորականների ներկայությունը մեկ երրորդով կրճատելու տարբերակը:

Leave a comment