Արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշին Հայաստան կներմուծվի առանց մաքսատուրքի
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 14. /ԱՌԿԱ/. Արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշին Հայաստան կներմուծվի առանց մաքսատուրքի։
Համապատասխան որոշումն ընդունվել է նախօրեին կառավարության նիստում։
Համաձայն որոշման հիմնավորման՝առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն ՀՀ արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող կակաո-փոշու նկատմամբ։
Ներմուծման համար կկիրառվի մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։ Արտոնությունը տարածվում է մինչև 300 տոննա ծավալով կակաոյի փոշու վրա։