https://arm.sputniknews.ru/20260814/inchpes-e-atshel-eatm-i-ajd-tvum-hajastani-tntesutjuny-arajin-kisamjakum-105754138.html
Ինչպես է աճել ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում
Ինչպես է աճել ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում
Sputnik Արմենիա
ՀՆԱ-ի տվյալները ներկայացվում են I եռամսյակի, մնացած ցուցանիշները՝ կիսամյակի կտրվածքով։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T16:37+0400
2026-08-14T16:37+0400
2026-08-14T16:37+0400
ինֆոգրաֆիկա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105751777_169:29:1239:631_1920x0_80_0_0_ada29374ec4866dd61721a0ed6875ce6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Եվրասիական միության երկրների արդյունաբերական արտադրանքի գումարային ծավալն առաջին կիսամյակում աճել է 0,7 տոկոսով: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ գործադիր մարմին) վիճակագրության վարչության կիսամյակային հաշվետվության մեջ։Աճի բարձր տեմպեր են գրանցել Հայաստանը (բացառությամբ գյուղատնտեսության՝ անձրևոտ գարնան պատճառով նվազել է որոշ մրգերի բերքատվությունը – խմբ.) և Ղրղզստանը, սակայն այդ երկրների տնտեսությունների մասնաբաժինը ԵԱՏՄ ընդհանուր ծավալում մեծ չէ։ Դրանից բացի, այդ երկրներում արդյունաբերությունը համեմատաբար փոքր ծավալ ունի, ինչի հաշվին տոկոսային հարաբերությամբ նույնիսկ փոքր դրական փոփոխությունը կարող է զգալի թվալ (ինչը չի նվազեցնում այդ երկրներում թե՛ արդյունաբերության, թե՛ ներդրումների աճի նշանակությունը)։Հայաստանի արդյունաբերությունը նույնպես ունի զգալի աճ, բայց հիմնականում՝ հանքարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների արտադրության հաշվին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105751777_266:0:1144:659_1920x0_80_0_0_56a69a6746e3e1b714aabf72e593d02e.jpg.webp
ինֆոգրաֆիկա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, инфографика
ինֆոգրաֆիկա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, инфографика
ՀՆԱ-ի տվյալները ներկայացվում են I եռամսյակի, մնացած ցուցանիշները՝ կիսամյակի կտրվածքով։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Եվրասիական միության երկրների արդյունաբերական արտադրանքի գումարային ծավալն առաջին կիսամյակում աճել է 0,7 տոկոսով: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ գործադիր մարմին) վիճակագրության վարչության կիսամյակային հաշվետվության մեջ։
Աճի բարձր տեմպեր են գրանցել Հայաստանը (բացառությամբ գյուղատնտեսության՝ անձրևոտ գարնան պատճառով նվազել է որոշ մրգերի բերքատվությունը – խմբ.) և Ղրղզստանը, սակայն այդ երկրների տնտեսությունների մասնաբաժինը ԵԱՏՄ ընդհանուր ծավալում մեծ չէ։ Դրանից բացի, այդ երկրներում արդյունաբերությունը համեմատաբար փոքր ծավալ ունի, ինչի հաշվին տոկոսային հարաբերությամբ նույնիսկ փոքր դրական փոփոխությունը կարող է զգալի թվալ (ինչը չի նվազեցնում այդ երկրներում թե՛ արդյունաբերության, թե՛ ներդրումների աճի նշանակությունը)։
Հայաստանի արդյունաբերությունը նույնպես ունի զգալի աճ, բայց հիմնականում՝ հանքարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների արտադրության հաշվին։