Միգրանտների նոր հոսքը կանխելու համար Մարոկկոն և Իսպանիանլրացուցիչ ուժեր են բերել սահման

Բաժանորդագրվել

Սոցիալականցանցերի մարոկկացի օգտատերերը վերջին օրերին հաղորդագրություններ են տարածում օգոստոսի 15-ին Սեուտայի հետ սահմանը ճեղքելու նոր փորձերի կոչերով:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՄարոկկոնևԻսպանիան ուժեղացրել են Սեուտայի սահմանին հսկողությունը՝ օգոստոսի 15-ին միգրանտների նոր զանգվածային հոսքի մասին մտավախությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում է Cadena SER ռադիոկայանը:

«ՄարոկկոնևԻսպանիան սահմանին են մոտեցրել լրացուցիչ ուժեր՝ կանխելու երկշաբաթյա վաղեմության դեպքերի կրկնությունը, երբ շուրջ 72 հազար միգրանտ զանգվածաբար լողալով անցել էին սահմանը, որպեսզի հասնեն Սեուտա», – հաղորդում է ռադիոկայանը:

Նշվում է, որ սոցիալական ցանցերի Մարոկկոյի հատվածում վերջին օրերին հաղորդագրություններ են տարածվում օգոստոսի 15-ին Սեուտայի հետ սահմանը ճեղքելու նոր փորձերի կոչերով:

Այս ֆոնին ԻսպանիայիՆԳՆ-ն Սեուտայումտեղակայել է 880 ոստիկան և Քաղաքացիական գվարդիայի 714 աշխատակից: Դա գրեթե 500-ով ավելի է առաջին զանգվածային ներհոսքի ժամանակ տեղակայված իրավապահներիթվից։

Հուլիսի վերջին իսպանական Սեուտան բախվեց Մարոկկոյից անօրինական միգրացիայի զանգվածային ալիքին։ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտնեց, որ Մարոկկոյից երկիր է ներթափանցել շուրջ 72 հազար միգրանտ: Սեուտայի իշխանությունների տվյալներով՝ քաղաքում մնում է մոտ 10 հազար միգրանտ։

Leave a comment