«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Դավիթ Ղազինյանն է․ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկվում

Քաղաքականություն

14.08.2026 | 15:17

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։

Նշենք, որ խմբակցությունը նախագահի թեկնածուներ է առաջարկել ինչպես Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, այնպես էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում։ Խմբակցությունը հնարավորություն կունենա նախագահի թեկնածու առաջադրել նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։

Առանց «Քաղաքացիական պայմանագրի» ձայների` ընդդիմադիր հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել։ Խորհրդարանական մեծամասնությունը դեռ չի հայտնել՝ ընտրելո՞ւ է ընդդիմության թեկնածուներին, թե՞ ոչ։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment