Քաղաքականություն
14.08.2026 | 15:24
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանn անդրադարձավ խորհրդարանում տիրող լարված մթնոլորտին, լրատվամիջոցների դերակատարությանը և քաղաքական բարեվարքությանը։
Ռուբինյանը նկատեց, որ ԱԺ օթյակներում լրագրողների արտառոց կուտակումներ են, ինչը նա պայմանավորեց սկանդալների սպասումով․ «Նրանք սպասում են՝ երբ է ծեծկրտուքը սկսելու, երբ է մարդը դառնալու բոքսի տանձիկ, որ իրենք էլ ահասարսուռ վերնագրերով գրեն»։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի կողմից հնչեցված արտահայտություններին՝ Ռուբինյանը շեշտեց, որ ներողություն խնդրելը ոչ թե թուլության, այլ կամքի դրսևորում է․ «Ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չի… դա գիտակցումն է այն բանի, որ մեր ժողովրդի միմյանց հանդեպ ռադիկալիզացիայի շղթան պետք է կոտրել»։
Նա նաև ասաց, որ թեև Ղազարյանն իրեն և իր ընտանիքին տարիներ շարունակ վիրավորել է, ինքը չի ցանկանում պատասխանել ատելությամբ, քանի որ խորհրդարանը «բազար» չէ։
Մանրամանսերը՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան