Անկարան ստիպված կլինի միանալ մրցավազքի, եթե տարածաշրջանում ինչ-որ մեկի մոտ միջուկային զենք հայտնվի․ Թուրքիայի ԱԳ նախարար

Անկարան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքի, եթե տարածաշրջանում ինչ-որ մեկի մոտ միջուկային զենք հայտնվի, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։

«Այս հարցը պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարական իրավիճակի համատեքստում։ Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Օրինակ՝ Իրանի հետ խնդրահարույց հարցեր ունեցող երկրները կսկսեն ձգտել միջուկային զենքի։ Եվ մենք, հավանաբար, ստիպված կլինենք միանալ այս մրցավազքին։ Հետևաբար, չեմ կարծում, որ սա շատ օգտակար կլինի տարածաշրջանի համար», – «CNN Türk»-ի եթերում ասել է Ֆիդանը։

Երբ հաղորդավարը հարցրել է, թե արդյոք Թուրքիան ընդհանրապես կցանկանա միջուկային զենք ունենալ, նախարարը պատասխանել է լռությամբ ու ժպիտով։

Leave a comment