Էս հո գաղութ չի՞, որ Ռուբինյանը «պռագոն» է իջեցրել, թե ով ինչ կարող է ասել, ինչ չի կարող. Մանուկյան
«Էս հո գաղութ չի՞, որ Ռուբինյանը «պռագոն» է իջեցրել, այդ ենթամշակույթի քարոզ չեմ անում, բայց ով ինչ կարող է ասել, ինչ՝ չի կարող», – լրագրողների հետ զրուցյում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը նշեց, որ այս ամենը հիշեցնում են 2021 թվականի նիստերը. «Հիշում եմ մի ելույթի ժամանակ պետք է Հայկ Կոնջորյանին անդրադառնայի, Ալեն Սիմոնյանին ասաց՝ «Պարո՛ն Սիմոնյան, քավորին ուրանալը քաղաքական կատեգորիա՞ է, թե՞ ոչ», նա մտածել էր, թե իր մասին եմ ասում»։