https://arm.sputniknews.ru/20260814/hhum-zhamanakavvor-ev-mshtakan-kacutjan-hamar-aveli-qan-11-600-mard-e-dimel-davtjan-105768652.html
ՀՀ–ում ժամանակավոր և մշտական կացության համար ավելի քան 11 600 մարդ է դիմել․ Դավթյան
ՀՀ–ում ժամանակավոր և մշտական կացության համար ավելի քան 11 600 մարդ է դիմել․ Դավթյան
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից աշխատանքային գործունեության հիմքով ստացվել է 2937 դիմում, իսկ 2025-ին այդ թիվը կազմել է մոտ 2500։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T12:17+0400
2026-08-14T12:17+0400
2026-08-14T12:20+0400
հայաստան
միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
կացության կարգավիճակ
նելլի դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81904318_0:7:1600:907_1920x0_80_0_0_57703738bb189d28f1aad7a3d3fead3c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ–ում ժամանակավոր և մշտական կացություն ստանալու համար 11 619 մարդ է դիմել։ Կիսամյակն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։Անդրադառնալով մշտական կացության կարգավիճակներին՝ ՄՔԾ պետի պաշտոնակատարը շեշտեց՝ դրական աճ կա․ դիմել է 2085 անձ (թե դիմումներից քանիսն է բավարարվել, նա չհայտնեց)։ Նախորդ տարիներին 1500-1700 դիմում է եղել։ Այս դեպքում խոսքը 3 տարով մշտական կացության կարգավիճակ ունենալու մասին է խոսքը։ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից աշխատանքային գործունեության հիմքով ստացվել է 2937 դիմում, իսկ 2025-ին այդ թիվը կազմել է մոտ 2500։Քանի մարդ է ՀՀ մուտք գործել 2026–ի առաջին կիսամյակում. ՄՔԾ ղեկավարը տվյալներ ներկայացրեց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81904318_180:0:1600:1065_1920x0_80_0_0_1b27374510c417b1f6a287e4597f281f.jpg.webp
հայաստան, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կացության կարգավիճակ, նելլի դավթյան
հայաստան, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կացության կարգավիճակ, նելլի դավթյան
ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից աշխատանքային գործունեության հիմքով ստացվել է 2937 դիմում, իսկ 2025-ին այդ թիվը կազմել է մոտ 2500։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ–ում ժամանակավոր և մշտական կացություն ստանալու համար 11 619 մարդ է դիմել։ Կիսամյակն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
«Ժամանակավոր կացության համար դիմումներն աճել են ավելի քան 3 անգամ. այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 9534 անձ։ Դրանցից բավարարվել է 6059-ը։ Նախորդ տարի և 2024 թվականին 2000 -3000-ի շրջանակում են եղել դիմումները։ Խոսքը 1 տարով տրվող ժամանակավոր կացության կարգավիճակի մասին է»,- նշեց Դավթյանը։
Անդրադառնալով մշտական կացության կարգավիճակներին՝ ՄՔԾ պետի պաշտոնակատարը շեշտեց՝ դրական աճ կա․ դիմել է 2085 անձ (թե դիմումներից քանիսն է բավարարվել, նա չհայտնեց)։ Նախորդ տարիներին 1500-1700 դիմում է եղել։ Այս դեպքում խոսքը 3 տարով մշտական կացության կարգավիճակ ունենալու մասին է խոսքը։
ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից աշխատանքային գործունեության հիմքով ստացվել է 2937 դիմում, իսկ 2025-ին այդ թիվը կազմել է մոտ 2500։