Ձեր շարքերում կա մարդ, ով անում է ամեն ինչ, որպեսզի «բոքսի տանձիկ» աշխատի ԱԺ-ում. Թունյանը՝ Ղահրամանյանին

Ձեր շարքերում կա մարդ, ով անում է ամեն ինչ, որպեսզի «բոքսի տանձիկ» աշխատի ԱԺ-ում. Թունյանը՝ Ղահրամանյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ձեր շարքերում կա մարդ, ով հիմա ամեն ինչ անում է, որպեսզի «բոքսի տանձիկ» աշխատի ԱԺ-ում: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցերին:

«Եթե խոսում եք պրոֆեսիոնալիզմից, ուզում եմ հիշեցնել, որ ձեր շարքերում կա մարդ, ով սրանից մի 3-4 տարի առաջ, երբ վերանորոգում էին Դիլիջանի թունելը, գրել էր «Դիլիջանի թունելը վերանորոգման պատրվակով փակում են, որ Տավուշում հողերը տան ու մեր զորքը չկարողանա հասնել օգնության»: Սա այնքան աբսուրդ միտք է, որ պատկերացնելը բավականին բարդ է:  Ձեր շարքերում կա մարդ ով ընդհանրապես ձեր կամ ընդդիմության կողմից մանդատ վերցնելը համարում էր «անթույլատրելի սխալ» և չէր պատրաստվում գնալ ԱԺ-ում «բոքսի տանձիկ» աշխատելու»,-ասել է Թունյանը:  

Անդրադառնալով ՔՊ-ի տնասֆորմացիաների վերաբերյալ հարցին՝ պատգամավորը ասաց. «Տրանսֆորմացիա բոլորն են ապրում: Հիմնական տրանսֆորմացիան գիտե՞ք, որն է, երբ որ դու Կառավարության կամ ԱԺ որոշումներին նայում ես որպես քաղաքացի կամ լրագրող, և մի այլ բան է, երբ որ այդ գործընթացի մեջ ես լինում և շատ շերտերը, որոնք մինչ այդ քո համար տեսանելի չեն, տեսանելի են դարձել»:

Leave a comment