Քաղաքականություն
14.08.2026 | 11:14
ՌԴ Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի «հարձակումը հետ մղելու հետևանքով» դրանց բեկորները վնասել են Կալինինսկի քաղաքային շրջանում գտնվող Wildberries-ի պահեստի պատը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նահանգապետը նշել է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։
Ավելի ուշ Wildberries-ը հաստատել է, որ Տվերի մարզում գտնվող իր պահեստը կրել է «աննշան վնաս». «բեկորները հարվածել են շենքի պատին», ապրանքներ չեն վնասվել։
Նախօրեին էլ Բաշկորտոստանում Wildberries պահեստում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Այն մարվել է։
Սա Wildberries-ի օբյեկտներում բռնկված 18-րդ հրդեհն էր հուլիսի 18-ից ի վեր։ Ուկրաինան հայտարարում է, որ ընկերությունը ռազմական նշանակության ապրանքներ է վաճառում։