https://arm.sputniknews.ru/20260814/despannery-lgbt-orakargn-araj-chen-mghi-petdepy-chegharkel-e-dei-tsragrery-divanagetneri-hamar-105767093.html
Դեսպանները ԼԳԲՏ օրակարգն առաջ չեն մղի. Պետդեպը չեղարկել է DEI ծրագրերը դիվանագետների համար
Դեսպանները ԼԳԲՏ օրակարգն առաջ չեն մղի. Պետդեպը չեղարկել է DEI ծրագրերը դիվանագետների համար
Sputnik Արմենիա
Պետդեպն ընդգծել է, որ դիվանագիտական կորպուսը պետք է կենտրոնանա ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության, ոչ թե գաղափարական թրեյնինգների վրա։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T11:33+0400
2026-08-14T11:33+0400
2026-08-14T11:34+0400
ամն
դեսպան
լգբտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_25f3baabf9126fed37ec2dd0fba32b93.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրաժարվել է ամերիկացի դիվանագետների վերապատրաստման և առաջխաղացման ժամանակ բազմազանության և ներառականության (DEI) օրակարգից։Գերատեսչությունը նշել է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է հիմնվի անհատական արժանիքների, պրոֆեսիոնալիզմի և կարգապահության վրա։ Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ դիվանագիտական կորպուսը պետք է կենտրոնանա ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության վրա, մասնավորապես՝ թշնամական պետությունների, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա, ոչ թե ջանքերը վատնի գաղափարական թրեյնինգների և գենդերային նորմատիվներն առաջ մղելու վրա։«Fox News Digital»-ն գրում է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք դիվանագետները պետք է բազմազանության և ներառականության հետ կապված հարցերը բարձրաձայնեին բարձր մակարդակի հանդիպումների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ երկկողմ բանակցությունների ժամանակ: Նրանք պետք է պարբերաբար քննարկեին սոցիալական ներառականության, ռասայական և գենդերային հավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ԼԳԲՏ* ներկայացուցիչների հարցերը:*ԼԳԲՏ շարժումը ՌԴ–ում համարվում է ծայրահեղական և արգելված է:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_254f128c529bef1441b9939a38f1b39e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դեսպան, լգբտ
11:33 14.08.2026 (Թարմացված է: 11:34 14.08.2026)
Բաժանորդագրվել
Պետդեպն ընդգծել է, որ դիվանագիտական կորպուսը պետք է կենտրոնանա ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության, ոչ թե գաղափարական թրեյնինգների վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրաժարվել է ամերիկացի դիվանագետների վերապատրաստման և առաջխաղացման ժամանակ բազմազանության և ներառականության (DEI) օրակարգից։
Ուսումնական նյութերից հանվել են «համակարգային ռասիզմի» քննարկման հետ կապված խորհրդատվությունները ուրդուի, բենգալերենի և եբրայերենի դասընթացներում, «սպիտակների համար արտոնությունների» մասին հոդվածները և հորինված դերանունների օգտագործման վերաբերյալ հրահանգները։ Գերատեսչությունը գնահատմամբ` նման գործելակերպը կոլեկտիվի ներսում պառակտումներ էր առաջացնում և նվազեցնում էր դիվանագիտական առաքելությունների արդյունավետությունը։
Գերատեսչությունը նշել է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է հիմնվի անհատական արժանիքների, պրոֆեսիոնալիզմի և կարգապահության վրա։ Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ դիվանագիտական կորպուսը պետք է կենտրոնանա ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության վրա, մասնավորապես՝ թշնամական պետությունների, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա, ոչ թե ջանքերը վատնի գաղափարական թրեյնինգների և գենդերային նորմատիվներն առաջ մղելու վրա։
«Fox News Digital»-ն գրում է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք դիվանագետները պետք է բազմազանության և ներառականության հետ կապված հարցերը բարձրաձայնեին բարձր մակարդակի հանդիպումների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ երկկողմ բանակցությունների ժամանակ: Նրանք պետք է պարբերաբար քննարկեին սոցիալական ներառականության, ռասայական և գենդերային հավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ԼԳԲՏ* ներկայացուցիչների հարցերը:
*ԼԳԲՏ շարժումը ՌԴ–ում համարվում է ծայրահեղական և արգելված է: