Օգոստոսի 17-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում երթևեկության կազմակերպման կարգը փոխվելու է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ»,- ասված է հաղորդագրությունում: