https://arm.sputniknews.ru/20260210/vtar-aragatsvotni-marzum-1-mard-mahacel-e-2y-vnasvatsqner-stacel-98659629.html
Վթար Արագածոտնի մարզում. 1 մարդ մահացել է, 2–ը` վնասվածքներ ստացել
Վթար Արագածոտնի մարզում. 1 մարդ մահացել է, 2–ը` վնասվածքներ ստացել
Sputnik Արմենիա
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T17:21+0400
2026-02-10T17:21+0400
2026-02-10T17:21+0400
հայաստան
արագածոտնի մարզ
վթար
մահ
ուղևոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98658795_99:83:750:449_1920x0_80_0_0_39283a0010e0dd83cb2d3209fbba380c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին, մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, 2-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 11։45-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, «VAZ»–ի ուղևորներից մեկը տեղում մահացել է։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին ցուցաբերել առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածը վարորդներից մեկի մայրն է։
արագածոտնի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98658795_245:77:753:458_1920x0_80_0_0_f5768aab1bf76e4f693fe6d950a45574.jpg.webp
հայաստան, արագածոտնի մարզ, վթար, մահ, ուղևոր
հայաստան, արագածոտնի մարզ, վթար, մահ, ուղևոր
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 11։45-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, «VAZ»–ի ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին ցուցաբերել առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։