Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Նոան» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից, որի որակավորման երրորդ փուլում չկարողացավ հաղթահարել շվեյցարական «Սյոնի» արգելքը:

Շվեյցարիայում կայացած պատասխան խաղում Հայաստանի գավաթակիրը պարտվեց 1:2 հաշվով (տեսանյութ): Առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով։

Պատասխան հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց «Նոայի» պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որը 11-մետրանոցից խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին 2 գոլ ու տարան կամային հաղթանակ:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը «Սյոնը» կվիճարկի «Այաքս» (Նիդերլանդներ) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Նոան»  պայքարից դուրս էր թողել մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1):  Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Փյունիկն» ու «Ալաշկերտը» նույնպես ավարտել են ելույթները:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Սյոն» (Շվեյցարիա) – «Նոա» (Հայաստան)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 2:2)

Ուինսլի Բոտելի, 53, Բալտազար Կոստա, 63 – Հելդեր Ֆերեյրա, 25 (11մ)

Leave a comment