Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման

Քաղաքականություն

13.08.2026 | 22:30

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու ներմուծման մասին» որոշում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով ՀՀ տարածք՝ կակաո-փոշու նկատմամբ, որը նախատեսված է հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է ՀՀ ոչ ավելի, քան 300 տոննա ծավալով։

Leave a comment