Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Հասարակություն

13.08.2026 | 20:47

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում ապօրինի հանքարդյունահանում է իրականացվում։

Օգոստոսի 10-ին տարածքում ստուգում կատարելու ընթացքում հայտնաբերվել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ ավազակոպճային հանքանյութով բեռնված։

Տարածքում առկա է եղել մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը նախատեսվում էր տեղափոխել Վարդանիձորում գտնվող մեկ այլ ընկերության արտադրամաս՝ մշակման նպատակով։

Բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ էքսկավատորը վերցվել է հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

Leave a comment