Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան


Մենք ասում ենք՝ այո՛, մենք տեսել ենք բազմաթիվ անարդարություններ, ցավ, զոհեր, արյուն, բայց մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում ապրում ենք մենք՝ հայերս, մեր սիրելի եզդի, քուրդ, ասորի, ռուս քույրերն ու եղբայրները և այսպես շարունակ, նաև Ղարաբաղի մեր սիրելի քույրերն ու եղբայրենրը, որոնք այստեղ հյուր չեն, իրենց հայրենիքում են, ադրբեջանցիներն էլ ապրում են Ադրբեջանում: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներին՝ կապված պետական մակարդակով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքները բարձրաձայնելու անհրաժեշտության մասին:


«Հիմա եթե մենք ուզում ենք չվերածնել կոնֆլիկտի պատճառը, ուրեմն մենք չպիտի վերականգնենք այն ճարտարապետությունը կամ չպիտի խոսենք այն ճարտարապետության վերականգնման մասին, որը մոտավորապես նույն 1905-ի վիճակին է բերում: Դա ենք ասում: Հետևաբար բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են:


Չեմ ասում՝ անարդար են, մարդկային տեսանկյունից կարող է արդար լինել: Տիկին Արեգա Հովսեփյանի տեսանկյունից («Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, որը ԼՂ-ից է – խմբ.), իհարկե, արդար է: Ինքը կարող է ասել՝ ես ուզում եմ գնալ իմ տուն, բայց երբ դու դա ձևակերպում ես որպես պետական նպատակ, դա նշանակում է վերածնել կոնֆլիկտային տրամաբանությունը: Մենք առաջարկում ենք այսօրվա իրավիճակը ֆիքսել, գնալ առաջ և ապահովել 100-ամյա խաղաղություն»,- ասաց նա:

Leave a comment