Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցերը չեն քննարկվում. ՌԴ դեսպանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

https://arm.sputniknews.ru/20260813/putini-kuriljan-kghziner-ajcery-chen-qnnarkvum-rd-despany-tshapvoniaji-ag-nakhararin-105744687.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105743024_0:0:2732:2048_1920x0_80_0_0_b4011d8cae941c0da15f4b2535c64af2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, ռուսաստան, սախալին, ճապոնիա, կուրիլյան կղզիներ

վլադիմիր պուտին, ռուսաստան, սախալին, ճապոնիա, կուրիլյան կղզիներ

Բաժանորդագրվել

Պուտինն այսօր այցելել է Սախալինի մարզ, աշխատանքային հանդիպում ունեցել մարզպետ Վալերի Լիմարենկոյի հետ: Իտուրուպ կղզում նա շրջայց է կատարել մի շարք սոցիալական օբյեկտներում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի ԱԳՆ-ի «բողոքը» և Կուրիլյան կղզիներ Վլադիմիր Պուտինի այցելության հետ կապված՝ ՌԴ դեսպանին արտաքին քաղաքական գերատեսչություն կանչելը անհիմն դեմարշ էին։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայում ՌԴ դեսպանատունը:

Տոկիոյում ՌԴ դեսպան Նիկոլայ Նոզդրյովը, որին կանչել են Ճապոնիայի ԱԳՆ, ԱԳ նախարարին պարզաբանել է, որ Հարավային Կուրիլյան կղզիները Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն են և նրա կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում՝ միջազգային օրինական հիմքերով:

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի նախագահի այցերը երկրի տարածքով ինքնիշխան որոշում են և չեն քննարկվում օտարերկրյա պետությունների հետ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականություն Ճապոնիայի ընդգրկումից հետո ՌԴ ԱԳՆ-ն 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է, որ Մոսկվան, ի պատասխան Տոկիոյի ոչ բարեկամական քայլերի, հրաժարվում է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելուց, դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների առանց վիզայի այցերը Հարավային Կուրիլյան կղզիներ,- որոնց շրջանակներում ճապոնացիները այցելում են նախնիների գերեզմանները,- դուրս է գալիս Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեություն ծավելելու մասին Ճապոնիայի հետ երկխոսությունից։

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ լարված են խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով։ 1956-ին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով Մոսկվան համաձայնեց Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հետո դիտարկել Հաբոմայի կղզեխումբը և Շիկոտան կղզին այդ երկրին փոխանցելու հնարավորությունը, իսկ Կունաշիր և Իտուրուպ կղզիների ճակատագիրը չէր քննարկվում: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ համատեղ հռչակագիրը վերջ կդնի վեճին, մինչդեռ Ճապոնիան փաստաթուղթը համարեց խնդրի լուծման միայն մի մասը՝ չհրաժարվելով Կուրիլյան բոլոր կղզիների նկատմամբ հավակնություններից։ Հետագա բանակցությունները արդյունք չտվեցին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խաղաղության պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց։ Մոսկվայի դիրքորոշումն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կղզիները ԽՍՀՄ-ի մաս են կազմել, և Ռուսաստանի ինքնիշխանությունը նրանց նկատմամբ կասկածի ենթակա չէ:

Leave a comment