Թուրքիա–Պակիստան–Սաուդյան Արաբիա ռազմական դաշինքը պատրաստ է դիտարկել նոր անդամների հայտերը

Բաժանորդագրվել

Թուրք պաշտոնյան նշել է, որ դաշինքը չի փոխարինում ՆԱՏՕ-ին և չի հավակնում մրցակցել նրա հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պաշտպանական դաշինքը կարող է դիտարկել համաձայնագրին միանալու հայտերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը։

«Մեխանիզմի ձևակերպման ու անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում կարող է դիտարկվել այլ երկրների մասնակցությունը», – ասել է Աքթյուրքը:

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ դաշինքը ՆԱՏՕ-ին չի փոխարինում և չի հավակնում մրցակցել նրա հետ, այլ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը լրացնող մեխանիզմ է:

Աքթյուրքը նշել է, որ համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ, և մասնակիցները նախատեսում են համատեղ զորավարժություններ անցկացնել:

Հիշեցնենք` Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը օգոստոսի 7-ին համաձայնագիր են կնքել, որը համագործակցություն է նախատեսում հավաքական պաշտպանություն և հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։

Leave a comment