Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ցորենով բեռնված 20 վագոնից բաղկացած երկաթուղային շարժակազմը ճանապարհվում է Բիլաջարի կայարանից։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 8 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ։