ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած կլինենք ԵՄ՝ անդամակցության հարցով»․ Նիկոլ Փաշինյան

«Հիմա ինչպես հանրաքվե անենք, երբ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի, մենք ապագայում անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած լինենք ԵՄ՝ անդամակցության հարցով»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ նիստում իր ելույթին։

«Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Իմիջիայլոց, ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը. կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ․․․ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել․․․ Հայաստանի ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ: Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն, կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի․․․ Մենք այսօր չենք դադարում չորրորդ, հինգերորդ այլընտտրանքի շուրջ մտածել․․․ Չպետք է լինի մի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։ Մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ»,- նշեց Փաշինյանը։

Leave a comment