Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիրկ Լյոլկեին: Կողմերն անդրադարձել են երկկողմ գործակցության ուղղություններին, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության հարաբերություններին, ընդգծվել է վերջին շրջանում այդ կապերի զարգացման դրական դինամիկան:


Քննարկվել են նաև Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքը, ապագայում գերմանական ընկերությունների կողմից այդ երթուղին օգտագործելու հնարավորությունները:


Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ, և որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է:


Դեսպանն էլ շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ:

Դիտումների քանակ4

Leave a comment