Առաջարկվում է տարկետման հնարավորություն տալ «Պատիվ ունեմ»-ից դուրս մնացածներին

Բաժանորդագրվել

Գործող կարգավորումներով՝ «Պատիվ ունեմ» ծրագրով նախկինում տարկետում ստացած քաղաքացին չէր կարող հետագայում տարկետում ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում ստանալու հնարավորություն տալ նաև այն դեպքում, երբ նրանք նախկինում ընդգրկված են եղել «Պատիվ ունեմ» ծրագրում, սակայն այդ ծրագրով տրված տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի պատճառով։

Գործող կարգավորումներով՝ «Պատիվ ունեմ» ծրագրով նախկինում տարկետում ստացած քաղաքացին չէր կարող հետագայում տարկետում ստանալ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների կամ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով առաջնահերթ մասնագիտություններով սովորելու հիմքով։

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով` «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետումը առողջական վիճակի պատճառով դադարեցրած քաղաքացին կարող է համապատասխան պայմանները բավարարելու դեպքում մշակույթի կամ արվեստի ոլորտում նշանակալի նվաճումների հիմքով նոր տարկետում ստանալ։

Leave a comment