Համոզված եմ՝ առաջիկայում արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրանքների փոխադարձ առևտրի մասին օրակարգը կա և համոզված եմ առաջիկայում արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով, հարցին թե որ անցակետերում են ներդրումներ կատարվում ԵՄ-ի կողմից վարչապետը պատասխանեց, որ դրանք կարող են վերաբերվել Երասխ, Ագարակի, Նռնաձորի անցակետերին, իսկ արևմտյան ուղղությամբ Աախուրիկի անցակետին:
Վարչապետի խոսքով հետագա զարգացումների համար՝ ԹՐԻՓՓ-ից դուրս կարող են լինել նաև Կայան-Ավան, ինչպես նաև Տավուշի մարզում առկա այլ հատվածների անցակետեր:
Պատասխանելով հարցին, թե ինչ ծավալների ներդրումներ են անհրաժեշտ անցակետերի կառուցման համար Ձաշինյանը նշեց, որ կատարվող ներդումներն կախված են տվյալ անցակետի կառուցման տեղային ու դիրքային պայմաններից:
«Օրինակ հիմա Ագարակում՝ Իրանի հետ սահմանին նոր մաքսային անցակետ է կառուցվում, եթե չեմ սխալվում մոտ 20 մլն դոլարի ներդրում է պահանջում»,-ասաց վարչապետը: