Խնդիր է, երբ որ մեր արտահանումները և ներմուծումները կախված են մեկ օղակից, Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին (տեսանյութ)
ԵԱՏՄ-ից ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որի հետ, արդեն ասել ենք, համաձայն չենք։ Մնացածը՝ ապրանքների ներմուծման, արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում էս իրավիճակի հետ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք էսպես թե էնպես մեր հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնենք, նույնիսկ եթե 100%-ով վերադառնանք նախկին վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվելու։
Խնդիր է, երբ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են մեծապես կախված լինել մեկ օղակից»,- ասաց նա։