Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրել է դադար վերցնել. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն նա նախընտրել է դադար վերցնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ նախընտրում է դադար վերցնել, ես ըմբռնումով և հարգանքով եմ վերաբերվում: Ես ցանկացել եմ, որ պարոն Գրիգորյանը ներգրավված մնա պետական աշխատանքում»,-ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխող ուժի ներսում, մասնավորապես Ալեն Սիմոնյանի հետ ունեցած լարվածության մասին, վարչապետը պատասխանեց. «Ընդհանարապես ասեմ, որ մեր քաղաքական թիմում, ես լարված հարաբերություններ չունեմ, չեմ ունեցել և չեմ ունենալու: Կան աշխատանքային հարաբերություններ և այդ աշխատանքը բազում շերտերից է բաղկացած: Ձեր պատկերացրած լարվածության մասին խոսք անգամ լինել չի կարող»:
Վարչապետը նաև ընդգծել է, որ Արմեն Գրիգոյանին աշխատանքից ազատելու որոշումը ինքն է կայացրել:
«Դուք գիտեք, որ ցանկացած քաղաքական գործընթաց իր հետ բերում է որոշակի ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ: Սա պետք է դիտարկել այդ համատեքստում: Այնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ չեմ, բայց այնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ: Ես կարծում եմ, որ այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Արմեն Գրիգորյանին 8 տարվա կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց Ալեն Սիմոնյանին այդ պաշտոնում նշակավելու կապակցությամբ: