«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին

Քաղաքականություն

13.08.2026 | 12:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Անկարան կշարունակի բոլոր հարթակներում պաշտպանել Պաղեստինի դատը, գրում է ermenihaber-ը։

Նա ընդգծել է՝ Անկարան հետևողականորեն պայքարելու է 1967-ի սահմանների հիման վրա անկախ և ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծման համար՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

Էրդողանը խստորեն քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը՝ նրան մեղադրելով Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում իրականացվող «ցեղասպանական» քաղաքականության և ապօրինի գործողությունների համար։

Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել իսլամական աշխարհին և ամբողջ մարդկությանը՝ ընդհանուր պատասխանատվություն ստանձնել Պաղեստինի հարցում։

 

 

Leave a comment