Կլինեն կադրային լուծումներ․ վարչապետը՝ բանակում զինծառայողի մահվան դեպքի մասին

Կլինեն կադրային լուծումներ․ վարչապետը՝ բանակում զինծառայողի մահվան դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ, այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի վերաբերյալ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է  զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:  

«Ես որոշումը արդեն կայացրել եմ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք և մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք»,-ասաց նա և համաձայնեց, որ պետք է անհատական պատասխանատվություն։

«Իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունոմ Գլխավոր շտաբի պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում»,-ասաց նա։

Leave a comment