Բոլոր մարզպետները վերանշանակվեցին. թափուր է միայն Կոտայքի մարզպետի պաշտոնը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Փաշինյանը վերանշանակել էր նաև բոլոր նախարարներին, բացառությամբ մեկի։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ բոլոր մարզպետները կառավարության այսօրվա նիստում վերանշանակվեցին իրենց պաշտոններում, թափուր է միայն Կոտայքի մարզպետի պաշտոնը. Նախկին մարզպետ Ահարոն Սակահյանն վերցրել է մանդատը և այժմ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

Արարատի մարզպետ կշարունակի մնալ Սեդրակ Թևոնյանը, Դավիթ Առուշանյանը կշարունակի ղեկավարել Շիրակի մարզպետարանը, Լոռու մարզպետը Արեն Մկրտչյանն է, Գեղարքունիքինը` Կարեն Սարգսյանը, Արմավիր մարզպետը Վահրամ Խաչատրյանն է, Հայկ Ղալումյանը Տավուշին է, Ռոբերտ Ղուկասյանը՝ Սյունիքի, Վահագն Արսենյանը Վայոց Ձորի մարզպետն է։

Վերանշանակվել են նաև ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ի պաշտոնում, Քաղշին կոմիտեի նախագահի Եղիազար Վարդանյանը, ՝ պաշտոնում, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Հիշեցնենք, որ վարչպետ Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է նաև բոլոր նախարարներին. փոփոխվել է միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Վերանշանակվել են նաև փոխվարչապետերը։

Leave a comment