Օհանյանը պահպանել է առաջատարի դիրքը շախմատի Մ20 ԵԱ-ում, Սահակյանը 2-րդն է (PAN.am)

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները պահպանում են առաջատար դիրքերը:

Պատանիների մրցաշարում 6 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը 5․5 միավորով դարձել է միանձնյա առաջատար։ Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, հայտնում է Շախմատի ֆեդերացիան:

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը հավաքել է 4․5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մանվել Առաքելյանը վաստակել են 4-ական միավոր։

Աղջիկների մրցաշարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակն ու Նվարդ Հայրապետյանը հավաքել են 4-ական միավոր։

Առաջնության ավարտին մնացել է ևս 3 խաղափուլ։

Leave a comment