https://arm.sputniknews.ru/20260210/pashinjany-nvidiai-pvokhnakhagahi-het-qnnarkel-e-hhum-tvjalneri-kentrvon-karucelu-nakhagitsy-98656661.html
Փաշինյանը NVIDIA–ի փոխնախագահի հետ քննարկել է ՀՀ–ում տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը
Փաշինյանը NVIDIA–ի փոխնախագահի հետ քննարկել է ՀՀ–ում տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը և Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T16:40+0400
2026-02-10T16:40+0400
2026-02-10T16:41+0400
չիպ
չիպավորում
նիկոլ փաշինյան
գերհամակարգիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98654551_0:87:1670:1026_1920x0_80_0_0_662e6e90a0af62ad3bcc0569d76fc250.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկել է Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Փաշինյանը ողջունել է գաղափարը և հայտնել կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործում։Հիշեցնենք` Հայաստանում առաջին մասնավոր գերհամակարգիչը (տվյալների կենտրոն) կսկսի գործել ապրիլի 1-ից։ Տվյալների կենտրոնը տեղակայված է Սևան համայնքի Գագարին բնակավայրում, շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տվյալների կենտրոնը հագեցած է Nvidia-ի նորագույն` Blackwell B300 մոդելի 512 գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Դրանք շուկա էին դուրս եկել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Eleveight AI-ի նախագիծն արդեն իսկ մոտենում էր ավարտական փուլին, սակայն որոշվեց մի քանի ամսով հետաձգել այն` նոր տեխնիկայով կահավորելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98654551_93:0:1577:1113_1920x0_80_0_0_98e1cc836b6fb75381a6143e0baa9512.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չիպ, չիպավորում, նիկոլ փաշինյան, գերհամակարգիչ
չիպ, չիպավորում, նիկոլ փաշինյան, գերհամակարգիչ
16:40 10.02.2026 (Թարմացված է: 16:41 10.02.2026)
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը և Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկել է Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։
«Նիկոլ Փաշինյանը և Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արհեստական բանականության ներդրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետն այդ առումով ընդգծել է մասնավոր հատվածի կողմից աջակցության տրամադրման անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Փաշինյանը ողջունել է գաղափարը և հայտնել կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործում։
Հիշեցնենք`
Հայաստանում առաջին մասնավոր գերհամակարգիչը (տվյալների կենտրոն) կսկսի գործել ապրիլի 1-ից։ Տվյալների կենտրոնը տեղակայված է Սևան համայնքի Գագարին բնակավայրում, շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տվյալների կենտրոնը հագեցած է Nvidia-ի նորագույն` Blackwell B300 մոդելի 512 գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Դրանք շուկա էին դուրս եկել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Eleveight AI-ի նախագիծն արդեն իսկ մոտենում էր ավարտական փուլին, սակայն որոշվեց մի քանի ամսով հետաձգել այն` նոր տեխնիկայով կահավորելու համար։