Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ստեղծվել է առցանց գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հաշվարկել քաղաքացու կենսաթոշակի, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների չափը՝ բացառությամբ անապահովության նպաստի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ստեղծվել է առցանց գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հաշվարկել քաղաքացու կենսաթոշակի, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների չափը՝ բացառությամբ անապահովության նպաստի։
«Գործիքն արդեն հասանելի է։ Այն կոչվում է «Կենսաթոշակային հաշվիչ»։ Տարբեր բաժիններում, անհրաժեշտ է լրացնել Ձեր տվյալները, և համակարգը ավտոմատ կերպով կկատարի հաշվարկը»,-հայտնել է նախարարը։
«Մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator, Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը»,- հավելել է Թորոսյանը։