Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության և ստարտափների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության կիրառմանը առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում, պետական կառավարման թվային փոխակերպմանն ու էլեկտրոնային ծառայություններին։

Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու «ԱԲ գործարանների պարտեզ» նախագծի տեսլականը։

Leave a comment