ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ավարտեց պաշտոնական այցը Հայաստան և մեկնում է Բաքու։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկել Բաքվում, նշեց, որ այդ մասին, անշուշտ, խոսք կլինի. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հետ: Երեկ լսեցի, թե ինչպես էր վարչապետն ասում, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ: Այնպես որ, մենք անշուշտ բարձրացնելու ենք մի շարք թեմաներ, բայց կարծում եմ, որ կշարունակենք շատ հաջող աշխատել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»: