Քաղաքականություն
12.08.2026 | 16:09
Եվրամիությունը 2,1 միլիոն եվրո կտրամադրի Կոլումբիային՝ կիրակի երկիրը ցնցած երկրաշարժից հետո ամենաշատ տուժած շրջաններին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է Euronews-ը։
«Մինչ որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, ԵՄ-ն հնարավորության սահմաններում աջակցում է Կոլումբիային»,- ասվում է հրապարակված հայտարարությունում։
Այս միջոցները կուղղվեն բժշկական օգնության ապահովմանը, ջուր ձեռք բերելուն, սանիտարահիգիենիկ պահանջներին, ինչպես նաև ժամանակավոր կացարանի, սննդի ապահովմանն ու տուժածների պաշտպանության միջոցառումներին և դրամական օգնությունը։
7,4 մագնիտուդով երկրաշարժը Կոլումբիայում առնվազն 216 մարդու կյանք է խլել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել։ Ամենաշատը տուժել են Կալի, Պերեյրա, Մանիզալես և Քիբդո քաղաքները։