ՀՀ–ն Իրանի հետ կարող է ունենալ 1մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ԵԱՏՄ–ի շնորհիվ. Ֆարմանյան

https://arm.sputniknews.ru/20260812/hhn-irani-het-karvogh-e-unenal-1mlrd-dvolari-arevtrashrjanarutjun-eatmi-shnvorhiv-farmanjan-105690507.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105690104_140:0:1093:715_1920x0_80_0_0_081c035bff5e79e416a47f6900d76376.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ ֆարմանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան, ապրանքաշրջանառություն

հայկ ֆարմանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան, ապրանքաշրջանառություն

Բաժանորդագրվել

Ֆարմանյանի կարծիքով` ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների վատթարացումը կբերի ապրանքների 20 տոկոս թանկացման։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանն Իրանի հետ ձգտում է ունենալ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն՝ ԵԱՏՄ–ի շնորհիվ։ Այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։

Նա հիշեցրեց, որ 2025 թվականի մայիսի 15–ին, երբ կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը, Իրանից ներկրվող ապրանքների 90 տոկոսը սկսեց ներկրվել առանց մաքսատուրքերի։

«Այս ամբողջը, ինչպես նաև ԵԱՏՄ–ի շրջանակում մյուս ներկրումները, երբ գումարում ենք իրար, ստացվում է, որ խոսքը շուրջ 5.5 մլրդ դոլարի ապրանքների մասին է։ Սա հարվածի տակ դնելը նշանակում է ապրանքների գների թանկացում մինչև 20 տոկոսով»,– ասաց Ֆարմանյանը։

Ֆարմանյանն անդրադարձավ իշխանության հակառուսական մեկ այլ հայտարարության՝ հիշեցնելով, որ իշխանությունները «հպարտորեն հայտարարում են, թե ԵՄ–ն 30 մլն եվրո է տրամադրելու հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։
«Հիմա նայում եմ քարտեզին, ժողովուրդ ջան, Հայաստանի համար հյուսիսը Վրաստանն է․ մենք Վրաստանից սպառնալի՞ք ունենք։ Եթե Վրաստանից սպառնալիք չունենք, ապա բանական մարդը հասկանում է, թե ում են ուղղված սլաքները, և այս պայմաններում դուք ակնկալում եք, որ ՌԴ-ն ՀՀ–ի հետ նորմալ հարաբերություննե՞ր պետք է ունենա»,– շարունակեց պատգամավորը։

Ֆարմանյանն անդրադարձավ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՀՀ-ի ապաշրջափակման մասին հայտարարություններին՝ նշելով, որ Հայաստանը շրջափակել է Թուրքիան 1993 թվականին՝ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով։ Ֆարմանյանի մոտ հարց է առաջանում՝ Արցախը կորցնելուց հետո ինչո՞ւ Թուրքիան այդպես էլ չի բացում սահմանը և ինչու է ՀՀ-ն այլ երկրների մեղադրում։

Leave a comment