OpenAI-ի բարձրաստիճան ղեկավար Բրեդ Լայթքեփը հեռանում է ընկերությունից՝ հնարավոր IPO-ից առաջ

OpenAI-ի նախկին գլխավոր գործառնական տնօրեն Բրեդ Լայթքեփը հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին, հայտնում է CNBC-ն։

Բարձրաստիճան ղեկավարի հեռանալը հերթական կադրային կորուստն է արհեստական բանականության մշակողի համար այն ժամանակ, երբ OpenAI-ը փորձում է արդարացնել իր 852 մլրդ դոլար գնահատականը և նախապատրաստվում է հնարավոր առաջնային հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխմանը (IPO)։

Իր հայտարարության մեջ Լայթքեփը նշել է, որ պատրաստվում է սկսել նոր նախագիծ՝ հավելելով. «Ինձ համար կյանքի մեծագույն պատիվն էր օգնել ընկերությանը հասնել այս փուլին»։

Վերջին ամիսներին OpenAI-ից հեռացել են նաև մի շարք առանցքային ղեկավարներ, այդ թվում՝ արտադրանքի տնօրեն Ֆիջի Սիմոն, ինչպես նաև Բիլ Փիբլզը, Քևին Վայլը և Շրինիվաս Նարայանանը։

Բրեդ Լայթքեփը միացել էր OpenAI-ին 2018 թվականին և համարվում էր գլխավոր տնօրեն Sam Altman-ի ամենամտերիմ գործընկերներից մեկը։ Նա չորս տարի զբաղեցրել է գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնը, իսկ այս տարվա ապրիլից ղեկավարում էր հատուկ նախագծերը։

Նրա ղեկավարության ընթացքում OpenAI-ի շուկա դուրսբերման թիմն աճել է 50-ից մինչև ավելի քան 700 աշխատակից, ինչը նպաստել է ընկերության կորպորատիվ լուծումների հաջող մեկնարկին և Anthropic-ի հետ մրցակցության ուժեղացմանը։

Leave a comment