Օտարերկրից եկող քայքայիչ գործունեությանը հակազդելու նպատակով Ռուսաստանը մշտապես կատարելագործում է միգրացիոն համակարգը և անպատիժ չի թողնում նրանց, ովքեր երկրում միգրանտներին օրինականացնում են կեղծ սխեմաների միջոցով։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ՆԳՆ խմբագրության կողմից պատրաստված նյութերում։
«Օտարերկրից եկող քայքայիչ գործունեությանը հակազդելու նպատակով մեր պետությունը մշտապես կատարելագործում է միգրացիոն համակարգը, ստեղծվել է քաղաքացիության և օտարերկրացիների հաշվառման հարցերով նոր ծառայություն։ Ներդրվում են թվային ծառայություններ։ Ռուսաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիները ներառվում են վերահսկվող անձանց ռեեստրում», — ասվում է նյութերում, հաղորդում է ՏԱՍՍ։
Այստեղ նշվում է, որ կատարած իրավախախտումների համար միգրանտները պատասխանատվություն են կրում օրենքին խիստ համապատասխանությամբ։ «Բացի քրեական կամ վարչական պատժից, նրանց համար նախատեսված են նաև լրացուցիչ միջոցներ՝ արտաքսում, մուտքի արգելք, թույլատրող փաստաթղթերի անվավերացում։ Պետությունը անպատիժ չի թողնում նրանց, ովքեր անօրինական ներգաղթյալներին օրինականացնում են կեղծ սխեմաների միջոցով», — ասվում է նյութերում։
Ռուսաստանում միգրանտների կեղծ գրանցման համար նախատեսված է մինչև 500 հազար ռուբլու տուգանք, հարկադիր աշխատանքներ կամ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում։ Անօրինական միգրացիայի կազմակերպման համար՝ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում։ «Ռուսաստանը բաց է նրանց համար, ովքեր պահպանում են նրա օրենքները և կիսում են նրա ժողովուրդների ավանդական հոգևոր-բարոյական արժեքները։ Եթե նորաթուխ քաղաքացին հանցագործություն է կատարում, նա անձնագրի հետ միասին կորցնում է նաև այդ վստահությունը», — ընդգծվում է նյութերում։
Խնդիրը ազգային պատկանելության կամ ծագման մեջ չէ, այլ հակաիրավական վարքագծի։ «Օրենքը տարբերություն չի դնում։ Պատասխանատվությունը վրա է հասնում յուրաքանչյուրի համար, ով խախտել է այն՝ անկախ կարգավիճակից կամ քաղաքացիությունից», — ասվում է ՆԳՆ նյութերում։