Հայ աշակերտները ԱԲ միջազգային օլիմպիադայում 2 բրոնզ են նվաճել (PAN.am)

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտներն այս տարի նվաճել են 2 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում գրավել 5-րդ հորիզոնականը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Օլիմպիադային մասնակցել է 120 երկիր:

«ՀՀ թիմն առաջ է թողել միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։ Մեր թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու և Վանաձորի պետական դպրոցները և ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից»,-գրել է նա:

Leave a comment