Նամակ-համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը կանդամակցի չափագիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցների

Նամակ-համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը կանդամակցի չափագիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկվում է չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին Հայաստանի անդամակցությունը՝ ի դեմս լիազոր մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի: Այս կարգավորումն առաջարկվում է ««Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» եւ ««Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերի վավերացմամբ: Հարցը քննարկման է ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Նախարարի խոսքով ՀՀ չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացումը, արտադրող-սպառող առեւտրային հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ նորարարությունների ընդլայնումն ապահովելու համար առանցքային նշանակություն ունի չափագիտության միջազգային կառույցներին անդամակցելը:

Անդամակցությունը կապահովի միջազգային առեւտրի խթանումը, քանի որ անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգային համադրելիությունը, ինչը կարեւոր է արտահանման եւ ներմուծման գործընթացներում տեխնիկական խոչընդոտների նվազեցման համար:

Անդամակցելով՝ Հայաստանը հնարավորություն է ստանում մասնակցելու չափագիտության միջազգային կազմակերպությունների աջակցման ծրագրերին, վերապատրաստումներին, իրականացնելու մասնագիտական փորձի փոխանակումներ: Հայ արտադրողներն առանց կրկնակի փորձարկումների կամ չափումների վկայագրերի միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորություն կստանան: Գեւորգ Պապոյանի խոսքով անդամակցությունը կօգնի օրենսդրական չափագիտության ոլորտի բարելավմանը, կնպաստի հայկական չափագիտական համակարգի ներդաշնակեցմանը միջազգային չափանիշներին:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բարգրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Leave a comment