Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և նավերին․ ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն կիրառել է օդային տեղակայման ճշգրիտ զենք և մեծ հեռահարության հարվածային ԱԹՍ-ներ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին։

«Գիշերվա ընթացքում օդային տեղակայման ճշգրիտ զենքով և մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքերով Օդեսայի նավահանգստում խոցվել է վառելիքաքսուքային նյութերի բազա, որն օգտագործվում էր Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներին վառելիքով ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment