«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի գործի քննության շրջանակում Հակակոռուպցիոն դատարանը նախատեսում է հարցաքննել նաև պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանին։
Նրա առողջական վիճակով պայմանավորված՝ հարցաքննությունը նախատեսվում է անցկացնել տեսակապի միջոցով, հայտնում է Sputnik Արմենիան:
Ապրիլի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էին խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրանք ազատ ենարձակվել՝ վարչական հսկողության ներքո։