Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է

Հասարակություն

12.08.2026 | 10:37

Քննչական կոմիտեն ավարտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։

Ըստ քննության՝ ՀՀ քաղաքացին և երկու օտարերկրյա քաղաքացիներ ձեռք են բերել «Մեթադոն» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ՝ դրանք իրացնելու նպատակով։ Օտարերկրացիները, ըստ վարույթի, նաև մաքսանենգ ճանապարհով Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա»։

Նախաքննության շրջանակում երկու անձ կալանավորվել է, իսկ երրորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Leave a comment